«Փաշինյանը աշխատանքային ժամին փչովի նավակ էր վարում». լրագրողն ահազանգում է

 Լրագրող Ոսկան Սարգսյանը գրել է, որ երկուշաբթի օրը, աշխատանքային ժամին Նիկոլ Փաշինյանը Պարզ լճում զվարճացել, փչովի նավակ է վարել:

 

Նա մասնավորապես գրել է.


«Երեկ՝ հուլիսի 4-ին, երկուշաբթի օրը, ժամը 11․40-ից մինչև ժամը 12․10 րոպեի սահմաններում վարչապետ Նիկոլ Փաշինյանը իր կնոջ՝ Աննա Հակոբյանի և դստեր՝ Արփիի հետ եղել է Պարզ լճում։ Նա թիավարել է փչովի նավակներից մեկը, որի մեջ եղել են Աննա Հակոբյանը և Արփին։ Աշխատանքային այդ օրը քիչ այցելուներ են եղել Պարզ լճում, հիմնականում ՝ արտասահմանցիներ։ Նիկոլ Փաշինյանի թիկնապահներն արգելել են լուսանկարել, սակայն ներկա գտնվողները լուսանկարել են վարչապետի ծառայողական ավտոմեքենան։ Այցելուների ուշադրությունը գրավել է այն, որ Աննա Հակոբյանը եղել է ջինսե կարճ շորտիկով»:

Քաղաքականություն

Պատահարներ