Քյարամյանին գեներալ-մայորի հավասարազոր կոչում են շնորհել

Քննչական կոմիտեի ղեկավար Արգիշտի Քյարամյանին շնորհվել է արդարադատության երրորդ դասի պետական խորհրդականի դասային աստիճան: Այս մասին հրաման է ստորագրել ՀՀ նախագահը․

«Հիմք ընդունելով վարչապետի միջնորդությունը՝ համաձայն Սահմանադրության 137-րդ հոդվածի, ինչպես նաև «Հանրային ծառայության մասին» օրենքի 52-րդ հոդվածի 1-ին մասի.

Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահ, արդարադատության առաջին դասի խորհրդական Արգիշտի Էլբեկի Քյարամյանին շնորհել արդարադատության երրորդ դասի պետական խորհրդականի դասային աստիճան»:

 

Ըստ Hraparak.am-ի՝ սա հավասարազոր է գեներալ-մայորի կոչման։ «31-ամյա նորաթուխ գեներալի հաջորդ ձեռքբերումը կլինի հավանաբար գեներալի սիմուսի կոչում ստանալը կամ «Աստվածների Աստված» հռչակվելը։ Այսպիսի կարիերային աճի մասին նույնիսկ իրեն պաշտոնի նշանակողներն ու կոչում շնորհողները կերազեին»,- նշում է լրատվականը։ 

 

Քաղաքականություն

Պատահարներ