Ռուսական ԶԼՄ-ներն ահազանգում են՝ ռուբլին կրկին կտրուկ անկում է ապրում

Մոսկվայի ֆոնդային բորսայում սակարկությունների ընթացքում ռուբլին սկսել է կտրուկ անկում ապրել դոլարի և եվրոյի նկատմամբ։ Օրվա սկզբից ռուսական արժույթը նրանց մոտ էժանացել է գրեթե տասը տոկոսով, հայտնում են ռուսական լրատվամիջոցները։ 

Ժամը 13:15-ի դրությամբ դոլարը վաճառվում է 60 ռուբլով, իսկ եվրոն՝ 61,3 ռուբլով։ Մոսկվայի բորսայի ինդեքսը նվազել է՝ 0,13 տոկոսով, իսկ RTS-ի ինդեքսը նվազել է 7,2 տոկոսով։

 

Lenta. ru-ն նշում է, որ ռուսական արժույթի թուլացումը տեղի է ունենում ՌԴ ֆինանսների նախարար Անտոն Սիլուանովի հայտարարության ֆոնին՝ բյուջեի համար վտանգավոր ընթացքը կանխելու համար արժութային ինտերվենցիաների պատրաստակամության մասին։

 

Տնտեսական զարգացման նախարարության ղեկավար Մաքսիմ Ռեշետնիկովը հաստատել է, որ կառավարությունն ամեն օր զբաղվում է ռուբլու արժեզրկման հարցով։ Նա նաև մատնանշեց, որ նման պարամետրերով Ռուսաստանին սպառնում է գնանկումային պարույր՝ հղի արտադրության ծավալների կրճատմամբ։

 

 

Քաղաքականություն

Պատահարներ