Սով է լինելու․ Լուկաշենկոն զգուշացնում է և հայտնում, թե ով է մեղավոր

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն կարծում է, որ աշխարհում «սով կլինի»։ Եվ դրա պատճառը ոչ միայն ուկրաինական հացահատիկի արտահանման արգելափակումն է։

Լուկաշենկոն կարծում է, որ միակ մեղավորը Արևմուտքն է՝ պատժամիջոցներ կիրառելու համար:

«Դուք տեսնում եք այն անօգնականությունը, որով ամբողջ ՄԱԿ-ը փորձում է կանխել անխուսափելի ճգնաժամը: Աշխարհի 50 երկրներ խիստ կախված են նրանից: Բայց սրանք դեռ առաջին ծաղիկներն են: Պարարտանյութերի, նավթամթերքների, տրանսպորտային լոգիստիկայի (բեռնափոխադրումների) նկատմամբ պատժամիջոցների խենթ մահակը սպառնում է խաթարել հետագա գյուղատնտեսական սեզոնները և պարզապես տապալել պարենային շուկաները»,- հավելել է Բելառուսի ղեկավարը։ 

Քաղաքականություն