ՏԵՍԱՆՅՈՒԹ. A380 մարդատար ինքնաթիռը կողքի հսկայական անցքով 14 ժամ օդում է եղել

Տարօրինակ դեպք է տեղի ունեցել Emirates Airbus A380 մարդատար ինքնաթիռի թռիչքի ժամանակ: Չնայած թևի վրա եղած անցքին` Դուբայից Բրիսբեն (Ավստրալիա)  մեկնող օդանավը14 ժամ օդում է եղել : 

 

Տեղական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ օդաչուները որոշ կասկածներ են ունեցել, սակայն միայն 14 ժամ հետո՝ թռիչքի ժամանակ ուղեւորները բարձր ձայն են լսել։ Ի դեպ, թռիչքն ինքնին անցել է առանց խնդիրների։

 

Emirates-ը պնդում է, որ միջադեպը չի ազդել ինքնաթիռի կառուցվածքի վրա, որն ապահովել է անվտանգ թռիչք։ Ձախ թևի վնասը եղել է շասսիից պոկված հատվածի պատճառով։

Քաղաքականություն

Պատահարներ