ՏԵՍԱՆՅՈՒԹ. Բաքվի մետրոյում տղամարդը կացնով սպառնում է սպանել նրանց, ովքեր իրենց կնոջ պես են պահում

Համացանցում տեսանյութ է տարածվում, որտեղ երևում է, որ տղամարդը սպառնում է կտրել բոլոր նրանց գլուխը, ովքեր իրենց պահում են կնոջ պես եւ հայտնվում են նրա ճանապարհին: Ենթադրվում է, որ խոսքը միասեռականների մասին է։

 

Վերջինս տեսախցիկով ցույց է տվել փաթեթավորված իրը եւ հայտարարել, որ իր ձեռքում կացին է, իսկ ինքը գտնվում է Բաքվի մետրոյում: Ադրբեջանական լրատվամիջոցները գրում են, որ հարց է առաջանում՝ ինչպես է տղամադուն հաջողվել կացնով մտնել մետրո այն դեպքում, երբ մետրոյի յուրաքանչյուր մուտքի մոտ ուղեւորների ձեռքի ուղեբեռը ստուգում են ոստիկանները։

 

Մանրամասները` տեսանյութում:

Քաղաքականություն

Պատահարներ