ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինչպես են ձերբակալում երեկ ԱՄՆ-ում շքերթի ժամանակ կրակոցների հեղինակին. կա 6 զոհ, ավելի քան 30 վիրավոր

Ոստիկանությունը ձերբակալել է Իլինոյս նահանգում՝ Չիկագոյի արվարձաններից մեկում ԱՄՆ Անկախության օրվա շքերթի ժամանակ զինված հարձակման մեջ կասկածվողին։ Ձերբակալության ժամանակ 22-ամյա Ռոբերտ Կրիմոն ձեռքերը վեր բարձրացրած դուրս է եկել Honda մակնիշի ավտոմեքենայից ու պառկել գետնին։
 

Հարձակումը տեղի է ունեցել նախորդ օրը՝ հուլիսի 4-ին, Հայլենդ Պարկ քաղաքում։ Հանցագործը տանիքից կրակել է երթի հանդիսատեսների և մասնակիցների վրա։ Վերջին տվյալներով՝ զոհվել է վեց մարդ, վիրավորվել՝ 36 մարդ, հայտնում է Reuters-ը։
 

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն ասել է, որ «ցնցված է զենքի անիմաստ բռնությունից» և խոստացել է պայքարել «զենքի բռնության համաճարակի դեմ»։

Քաղաքականություն

Պատահարներ