ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Խոշոր հրդեհ Ղազախստանում․ կան տուժածներ

Ղազախստանի Ալակոլ լճի հարակից տարածքում հրդեհի հետևանքով տուժել է յոթ մարդ։ Այս մասին հայտնում են ռուսական լրատվամիջոցները։ 


Հրդեհի հետևանքով այրվել է 4 հանգստի կենտրոն, հրդեհի մակերեսը կազմել է 3 հազար քմ։ 

 

«Չափազանց դժվար էր մարել չկառավարվող հրդեհը, ուժեղ քամին միջամտեց, ինչի պատճառով բոցն ակնթարթորեն «ցատկեց» տնից տուն։ Հրշեջներին հրդեհտ հաջողվել է միայն վաղ առավոտյան մարել։ 7 հոգի բուժօգնություն են խնդրել, հետազոտություններից և առաջին բուժօգնությունից հետո հոսպիտալացման կարիք չեն ունեցել»,- ասվում է Արևելյան Ղազախստանի արտակարգ իրավիճակների վարչության հաղորդագրության մեջ։

Քաղաքականություն