ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Մեր տնտեսությունը կռվում է գլոբալ գնաճի դեմ»․ Վահրամ Միրաքյան

Արտարժույթի փոխարժեքի անկայունությունը բացասական հետևանքներ է ունեցել մի շարք ոլորտների վրա, ինչպիսիք են արտահանումը, տուրիզմը, կառուցապատումը, նաև տուժել է ներդրումային ոլորտը․ խնդրի լուծման համար ոլորտային լուծումներ են պետք։ Այս մասին «Մանթաշյանց» ԳՄ առաջին միջազգային բիզնես ֆորումի ընթացքում լրագրողների հետ զրույցում ասաց միության համահիմնադիր Վահրամ Միրաքյանը։ 

 

Նշենք, որ բիզնես ֆորումի նպատակն էր մեկ հարթակում միավորել կառույցի տարբեր մասնաճյուղերի անդամներին, ստեղծել կապեր համագործակցության համար՝ ի նպաստ հայրենի տնտեսության զարգացման։ 
 

Պատասխանելով Auroranews-ի հարցին՝ արդյո՞ք Կենտրոնական բանկն արձագանքեց գործարարների բաց նամակին, որում վերջիններս պատկան մարմիններին հորդորում էին շտապ քայլեր ձեռնարկել դրամի արժևորման հետ կապված, նշեց, որ հանդիպումներ են ունեցել գործադրի տնտեսական բլոկը համակարգող նախարարների, ԿԲ նախագահի հետ, սակայն դեռևս լուծումներ չեն գտել․ «Հանդիպումը շատ կառուցողական անցավ՝ այս պահին լուծումներ չկան։ Շարունակելու ենք հանդիպումները վերջիններիս հետ, որպեսզի լուծումներ գտնենք»։ 

 

Հետաքրրվեցինք, թե գործարարներն ի՞նչ լուծումներ են առաջարկում։ Հարցի պատասխանն ու այլ մանրամաներ՝ տեսանյությում։ 

 

 

 

 

Քաղաքականություն

Պատահարներ