«Մեծ ցավով հայտնում ենք, որ մահացել է մաքրուհին»․ Յունիբանկը՝ տեղի ունեցած պայթյունի մասին

Պայթյունը տեղի է ունեցել  Յունիբանկի «Աշտարակ» մասնաճյուղում։ Այս մասին ասվում է բանկի տարածած հայտարարության մեջ։ 

 

«Տեղի ունեցած արտակարգ դեպքի առնչությամբ հայտնում ենք, որ տեղում աշխատում են համապատասխան մասնագետները:

Մեծ ցավով հայտնում ենք, որ պայթունի հետևանքով մահացել է մասնաճյուղում մաքրման ծառայություն իրականացնող ընկերության աշխատակից Ռուզաննա Խաչատրյանը:

 

Մեր խորին ցավակցությունն ենք հայտնում Ռուզաննա  Խաչատրյանի ընտանիքին և հարազատներին և կիսում նրանց մեծ վիշտը:

Մասնաճյուղի այլ աշխատակիցներ տեղափոխվել են հիվանդանոց:

 

Փորձագետների եզրակացությունից հետո ավելի մանրամասն կներկայացնենք տարածքում տեղի ունեցած պայթյունի հանգամանքները»,-հայտնում են բանկից։

Քաղաքականություն