Խոշոր հրդեհ՝ Երևանում. կրակի դեմ պայքարում են մեծ թվով հրշեջներ

Քիչ առաջ խոշոր հրդեհ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 16:50–ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Խորենացի 6 փողոցում գտնվող «ՎԱՍ» սուպերմարկետի և բնակելի տների տանիքում: 

 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են ԱԻՆ ՓԾ 4 մարտական հաշվարկ և ավտոսանդուղք: Ժամանել է նաև ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման օպերատիվ խումբը: 

 

Այս պահին տեղում ուժեղացված ծառայութուն են կատարում ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 1-ին գումարտակի պարեկները, ովքեր սահմանազատլե են տարածքը, որպեսզի հրշեջները առանց խոչընդոտի կարողանան աշխատել: Տեղում հայտարարվել է հրդեհի վտանգավորության «ԲԻՍ 1» աստիճան: Տեղում են նաև Երևանի շտապօգնության բժիշկների հերթապահ խմբերը, որպեսզի եթե անհրաժեշտություն լինի, վիրավորներին օգնություն ցուցաբերեն: 

 

 

Քաղաքականություն

Պատահարներ