Եվս մի երկիր է դադարեցնում ուկրաինացի փախստականների ընդունումը

 Շոտլանդիայում, համապատասխան բնակարանների բացակայության պատճառով, երեք ամսով դադարեցվում է ուկրաինացի փախստականների ընդունումը։ Այս մասին հայտնում է The Guardian-ը։  

 

Հրատարակության տվյալներով՝ երկիր է ժամանել Ուկրաինայի շուրջ 7000 քաղաքացի, որոնցից 4666-ը՝ աջակցության հատուկ ծրագրով։ Միաժամանակ դրա համար դիմել է ևս 18 հազար փախստական։

 

Ավելի վաղ Վարշավայի քաղաքապետը հայտարարել էր, որ Լեհաստանի մայրաքաղաքը կարող է չդիմանալ փախստականների երկրորդ ալիքին։

Քաղաքականություն

Պատահարներ