Հայաստանի ճանապարհներին մի պատերազմ է, որը տարեկան խլում է հարյուրավոր կյանքեր. Բադալյան

 Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի գրառումը. «Ժամանակը չէ՞ արդյոք, որպեսզի պետական մակարդակով դրվի ճանապարհային երթևեկության անվտանգության համար պատասխանատվություն ստանձնելու հարցը: Հաշվո՞ւմ եք, թե քանի՞ զոհ է լինում: Ինչպես բնորոշել եմ դեռևս տարիներ առաջ, Հայաստանի ճանապարհներին մի պատերազմ է, որը տարեկան խլում է հարյուրավոր զոհեր: Հարյուրավոր զոհեր ՃՏՊ-ից, հազիվ 3 միլիոն բնակչություն ունեցող երկրում: Թե որքան մարդ է այդ ամենի հետևանքով ստանում առողջության և ֆիզիկական կարողությունների անդառնալի շեղում և խեղում, սրա վիճակագրությունն էլ հայտնի չէ: 

Էս ամենից զատ ամենացավալին այն է, որ ճանապարհային երթևեկության մշակույթ կոչվածը Հայաստանում այսօր մի մակարդակի է, որ երթևեկությունը վերածել է պարզապես փողոցում շարժվող սպառնալիքի»:

Քաղաքականություն

Պատահարներ