Նոր աղմկահարույց ռազմաքաղաքական սկանդալ՝ Մեծ Բրիտանիայում

Մեծ Բրիտանիայում նոր աղմկահարույց ռազմաքաղաքական սկանդալ է բռնկվել, որը կապված է Աֆղանստանում բրիտանական հատուկ նշանակության ուժերի գործողությունների հետ։ 

 

Ինչպես գրում է 360tv-ն՝ հայտնի է դարձել, որ երկրում գտնվելու ընթացքում SAS-ի ուժայինների ստորաբաժանումներից մեկը զբաղվել է արտադատական ​​սպանություններով, մարդկանց առևանգելով, խոշտանգելով և սպանելով։
 

Հատկապես նշվում է, որ բոլոր առևանգվածներն անզեն են եղել, և նրանց սպանության հանգամանքները շատ կասկածելի են։
 

Հանցագործությունները կատարվել են բառացիորեն կոմերցիոն ծավալներով՝ միայն 2010-2011 թվականներին առևանգվել և սպանվել է 54 մարդ։

Քաղաքականություն

Պատահարներ