Ով կլինի Մեծ Բրիտանիայի հաջորդ վարչապետը. կա 6 անուն

Մեծ Բրիտանիայի վարչապետի պաշտոնի համար ընտրությունների երկրորդ փուլ է անցել վեց մարդ:


Խոսքը մասնավորապես Պաշտպանության նախկին նախարար Փենի Մորդոնի, Կանանց հարցերով նախկին փոխքարտուղար Քեմի Բադենոկի, Ֆինանսների նախկին նախարար Ռիշի Սունակի (համարվում է մրցապայքարի ֆավորիտը), ԱԳ նախարար Լիզ Թրասի, Պալատի միջազգային կոմիտեի նախագահ Թոմ Թուգենդհաթի և Անգլիայի և Ուելսի գլխավոր դատախազ Սուելլա Բրեյվերմանի մասին է: 

 

Հիշեցնենք, որ ավելի վաղ Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը հրաժարական էր տվել: Երկրի ԱԳ ղեկավար Լիզ Թրասն էլ ասել է, որ Մեծ Բրիտանիայի վարչապետի պաշտոնում ընտրվելու դեպքում պատրաստվում է ապահովել Ռուսաստանի պարտությունը։

Քաղաքականություն

Պատահարներ