Փորձել են ծակել ժայռի վրա փորագրված հայկական պատմական արձանագրությունները

 Ներկայիս Թուրքիայի արևելյան Վան նահանգի Սարայ շրջանում գտնվող ուրարտական դարաշրջանի սեպագիր արձանագրությունը գանձագողերի թիրախում է հայտնվել։ Այս մասին հայտնում է Ermenihaber-ը։ 

Գանձագողերը ոսկի գտնելու մոլուցքով փորձել են ծակել ժայռի վրա փորագրված հնագույն հայկական պատմական արձանագրությունները։ 

Նշենք, որ այս ուրարտական «դարպասն» ունի 5 մետր բարձրություն։ Ժամանակի ընթացքում արձանագրության ժայռապատն ամբողջովին պղծել են տարբեր միջամտություններով։  

Իսկ թուրքական պատկան մարմիններն էլ մինչ օրս անուշադրության են մատնում տեղաբնիկների կոչերը՝ պահպանելու պատմական ժառանգությունը։

Քաղաքականություն

Պատահարներ