Թուրքիայի ՊՆ-ն խոսել է «Հացահատիկի հարցի» մասին. ինչ է որոշվել

Թուրքիայի պաշտպանության նախարարությունը հայտարարություն է տարածել Ստամբուլում «Հացահատիկի հարցով» հանդիպման արդյունքների վերաբերյալ:
 

Նշվում է, որ Թուրքիայի պաշտպանության նախարարությունը պայմանավորվածություն է ձեռք բերել Ստամբուլում համակարգող կենտրոն ստեղծելու վերաբերյալ։
 

Բացի դա, հաջորդ շաբաթ Ուկրաինայի և Ռուսաստանի պատվիրակությունները կրկին կհանդիպեն Թուրքիայում՝ քննարկելու «հացահատիկի հարցը»։ Սպասվում է, որ ուկրաինական և ռուսական պատվիրակությունները վերջնական փաստաթուղթ կստորագրեն հաջորդ շաբաթ «հացահատիկի հարցով» հանդիպման ժամանակ քննարկված հարցերի վերաբերյալ։
 

Հաղորդվում է, որ  Ստամբուլում կայացած հանդիպումը դրական ու կառուցողական էր, և կողմերը պատրաստակամություն հայտնեցին լուծել խնդիրը։

Քաղաքականություն

Պատահարներ