Դատարանում մեղադրյալի մահվան համար պատասխանատվություն կրում է պետությունը. Սաքունց
Իրավապաշտպան Արթուր Սաքունցի գրառումը․
«Դատարանում մեղադրյալի մահվան համար պատասխանատվություն կրում է պետությունը, նույնիսկ, եթե դա լինի կաթվածի պատճառով:
Սա ուղղակի փաստարկ է այն պահանջի համար, որ կալանքը որպես խափանման միջոց պետք է կիրառվի միայն ծայրահեղ միջոց, եթե հիմնավորված է համարվում խափանման այլ, ազատազրկում չենթադրող միջոցների կիրառման անարդյունավետությունը»,- գրել է Սաքունցը::