Մխիթար Գալեյանի մայրը նորածին որդուց լուսանկար է հրապարակել

Երեկ ծնվել է 44-օրյա պատերազմում զոհված Մխիթար Գալեյանի եղբայրը: Երեխային անվանակոչել են եղբոր՝ Մխիթարի անունով:

Մխիթար Գալեյանի մայրը հրապարակել է նորածնի լուսանկարն ու շնորհակալական խոսք հղել:

«Շնորհակալությունս եմ ուզում հայտնել բոլոր հեռու, մոտիկ, ծանոթ-անծանոթ իմ ընկերներին, հարազատներին իմ ընտանիքի ուրախությունը, միախառնված թախիծով, կիսելու համար։

Շնորհակալ եմ ջերմագին խոսքերի համար։ Ստացել եմ բազմաթիվ նամակներ, որոնց դեռ չեմ պատասխանել (խնդրում եմ չջնջել), բայց հաստատ պատասխանելու եմ։ Հոգաչափ զգացված եմ»,-Facebook-ի իր էջում գրել է Աստղ Գալեյանը:

 

Քաղաքականություն

Պատահարներ