ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Լեռը բռնաբարում են, սա անիրավչություն է». բողոքի ակցիա Հատիսի գագաթին

«Սա մեր բողոքի դրսևորումն է՝ անիրավչության, լեռը բռնաբարելու փաստերի վերաբերյալ: Մեր կարծիքով՝ այս ամենի համար մեղավոր է Կառավարությունը՝ ի դեմս Նիկոլ Փաշինյանի, որը, ինչպես միշտ, փորձում է մոլորեցնել հանրությանը: Տարբեր նախարարություններ հայտարարում են՝ իբր շինարարությունը դադարեցված է, բայց մենք այսօր տեսել ենք, թե քանի տրակտոր ու ինչ տեխնիկա է աշխատում, նաև չափագրողներ կային...»,- ֆեյսբուքյան եթերում հայտարարեցին Հատիս լեռան գագաթին բողոքի ակցիա իրականացնող քաղաքացիները:

 

 Հատիսի գագաթի մոտ ինտենսիվ շինարարություն է իրականացվում: Տեսանյութ է հրապարակել Գարեգին Միսկարյան անունով օգտատերը: 

Քաղաքականություն

Պատահարներ