Հասարակություն

Զորամասում տեղի ունեցած դժբախտ պատահարի հետևանքով մահացել է Քրիստինե Չիչյանը. ՊՆ

Unknown 1 րոպե 2,174 դիտում
Զորամասում տեղի ունեցած դժբախտ պատահարի հետևանքով մահացել է Քրիստինե Չիչյանը. ՊՆ

Հուլիսի 15-ին ՀՀ ՊՆ N զորամասում տեղի ունեցած դժբախտ պատահարի հետևանքով վնասվածքներ է ստացել և հիվանդանոց տեղափոխվել բուժկետի պետ-բուժակ, պայմանագրային զինծառայող, կրտսեր սերժանտ Քրիստինե Միխայելի Չիչյանը (ծնվ. 1985թ.)։ Այս մասին հայտնում են Պաշտպանության նախարարությունից։

Չնայած բժիշկների գործադրած ջանքերին, հուլիսի 16-ին Քրիստինե Չիչյանը մահացել է։ Տարվում է քննություն՝ դեպքի հանգամանքները լիարժեք պարզելու համար։ 

ՀՀ պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և զորակցություն հայտնում Քրիստինե Չիչյանի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին:

 

 

 

 

 

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250