Ուկրաինական զորքերը գնդակոծել են Դոնեցկի դպրոցներից մեկն ու մանկապարտեզը

Ուկրաինայի զինված ուժերի կողմից Դոնեցկի Կիրովսկի շրջանի գնդակոծության ժամանակ ավերվել են դպրոց, մանկապարտեզ, շուկա և բնակելի շենքեր: «Ռիա Նովոստի»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնել է քաղաքապետ Ալեքսեյ Կուլեմզին:

Աղբյուրի հաղորդմամբ՝ Ուկրաինայի անվտանգության ուժերը այսօր առնվազն երեք անգամ կրակ են բացել Դոնեցկի Կիրովսկի շրջանի ուղղությամբ, այդ թվում՝ «Գրադ» բազմակի հրթիռային համակարգերից, 152 և 155 միլիմետրանոց հրանոթներից։

Հարձակումներից մեկի արդյունքում խաղաղ բնակիչ է զոհվել։

Բացի այդ, եւս չորս մարդ է մահացել Պետրովսկի շրջանում, մեկ կին՝ Կիեւսկում։

Քաղաքականություն

Պատահարներ