ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Euronews-ը՝ Երևանում բնակարանների գների աճի մասին

Երևանում բնակարանների վարձակալության գներն աճել են ռուս ներգաղթյալների հոսքի պատճառով։ Նման վերնագրով ռեպորտաժ է պատրաստել Euronews-ը՝ նշելով, որ Ուկրաինայում ռազմական գործողությունների մեկնարկից ի վեր հարյուր հազարավոր ռուսներ լքել են իրենց երկիրը, և նրանցից շատերը հաստատվել են Հայաստանում։

 

Լրատվամիջոցը նշում է, որ Երևանում բնակարանների վարձակալության գներն աճել են 30-40 տոկոսով, չնայած դրան՝ քաղաքի կենտրոնում տուն գտնելը բավական բարդ է։

Աճում է նաև բնակարանների առքուվաճառքի գործարքների թիվը, այնպես որ փորձագետները Հայաստանում նույնիսկ շինարարական վերելք են կանխատեսում։

Քաղաքականություն

Պատահարներ