Օրվա լրահոս

Հայկական ֆուտբոլի պատմության մեջ կա պատմական արդյունք: 

 

Լյուքսեմբուրգում կայացավ Չեմպիոնների լիգայի որակավորման 2-րդ տուրի պատասխան հանդիպումը, որում հայկական «Փյունիկը» 1։4 հաշվով հաղթեց տեղի «Դյուդելանժին»։

 

Հայկական ակումբի կազմում գոլերի հեղինակներ դարձան Ժունինյոն, Յուրիչիչը (2) և Օտուբանջոն։

 

Այս հաղթանակի շնորհիվ հայկական ակումբը պատմության մեջ առաջին անգամ դուրս եկավ Չեմպիոնների լիգայի որակավորման 3-րդ փուլ (ընդհանուր հաշիվը՝ 4:2), որտեղ կխաղա սերբական Կարմիր աստղի հետ։

 

Այսպիսով, «Փյունիկն» արդեն երաշխավորել է իր մասնակցությունը Կոնֆերենց լիգայի խմբային փուլին, գրում է Bagramyan26-ը։

Վերջին նորություններ