21,5 մլն դրամ` փոխվարչապետի և աշխատակազմի ղեկավարի ընդունարան տանող վերելակը փոխելու համար. որոշումն ընդունվեց

ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից 21,5 մլն դրամ կհատկացվի փոխվարչապետի և աշխատակազմի ղեկավարի ընդունարան տանող վերելակը փոխելու համար։ Որոշումն ընդունվեց Կառավարության այսօրվա նիստում:

 

Նշվում է, որ փոխվարչապետի և աշխատակազմի ղեկավարի ընդունարան տանող վերելակը գտնվում է ֆիզիկապես մաշված վիճակում, ինչը հանգեցնում է վերելակի հաճախակի խափանումների և վթարների: Վերջինիս վերանորոգումը ժամանակատար է և տնտեսապես ոչ նպատակահարմար: Նոր վերելակ ձեռք բերելու նպատակով կազմակերպվել է գնման գործընթաց՝ «Գնումների մասին» ՀՀ օրենքի 15-րդ հոդվածի 6-րդ մասի պահանջներին համապատասխան:

Քաղաքականություն

Պատահարներ