Ադրբեջանը կմիանա «Իսլամական ութնյակ» տնտեսական համագործակցության կազմակերպությանը

Իրանի Իսլամական Հանրապետությունն աջակցել է Ադրբեջանի հայտին՝ տնտեսական համագործակցության D-8 «Իսլամական ութնյակ» կազմակերպությանն անդամակցելու վերաբերյալ։ Թեհրանի դիրքորոշումը հայտնել է Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահյանը, գրում է Annanews.info-ն:
 

Ելույթ ունենալով Բանգլադեշում D-8 Նախարարների 20-րդ խորհրդում՝ տեսակոնֆերանսի միջոցով իրանական դիվանագիտության ղեկավարն ասել է, որ «D-8-ի ընդլայնումը և նոր անդամների ավելացումը կարող են գործիք ծառայել կազմակերպության նպատակների իրականացման համար»:

 

«Մենք ողջունում ենք մեր բարեկամ և հարևան երկրի՝ Ադրբեջանի Հանրապետության պատրաստակամությունն ու ցանկությունը՝ միանալու D-8-ին»,- ասել է նա։
 

Ավելի վաղ Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել էր D-8 տնտեսական համագործակցության կազմակերպությանը միանալու Բաքվի ծրագրերի մասին։ Թուրք նախարարի խոսքով, «Իսլամական ութնյակը» ներկայումս ուժեղացման և ընդլայնման կարիք ունի։

Քաղաքականություն

Պատահարներ