ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Լա-լա-լա, Պուտին». թուրքական ակումբի երկրպագուների բացականչությունները՝ ուկրաինացիների դեմ խաղի ժամանակ

«Լա-լա-լա-լա, Վլադիմիր Պուտին»։ Թուրքական «Ֆեներբախչե» ֆուտբոլային ակումբի երկրպագուները Կիևի «Դինամոյի» հետ հանդիպման ժամանակ վանկարկել են Ռուսաստանի նախագահի անունը։ Ի պատասխան սրա՝ Կիեւի «Դինամո» ֆուտբոլային ակումբի գլխավոր մարզիչ Միրչա Լուչեսկուն բոյկոտել է «Ֆեներբախչեի» դեմ Չեմպիոնների լիգայի պատասխան խաղից հետո կայացած մամուլի ասուլիսը։  Կիևի ակումբը, այնուամենայնիվ, հաղթել է թուրքական ակումբին։ Հանդիպումն ավարտվեԼ «Դինամոյի» հաղթանակով՝ լրացուցիչ ժամանակում 2։1 հաշվով։ Հաղթանակը թույլ կտա թիմին դուրս գալ հաջորդ փուլ, փոխանցում է Readovka-ն։ 
 

Քաղաքականություն