Գազ ես օգտագործում՝ հարկ վճարիր․ Գերմանիան պատրաստվում է փոփոխությունների գնալ

Գերմանիան պատրաստվում է հարկ սահմանել բոլոր գազ սպառողների համար, որպեսզի օգնի մատակարարներին պայքարել գազի ներկրման թանկացման դեմ։

 

Օրինագծի համաձայն՝ հարկի նպատակն է Ռուսաստանից գազի փոխարինման հավելյալ ծախսերը բաշխել բոլոր օգտագործողների միջեւ եւ կանխել գազի առեւտրականների անվճարունակությունը, հաղորդում է Reuters-ը։

 

Փաստաթղթում նշվում է, որ երկարաժամկետ պայմանագրեր ունեցող տնային տնտեսությունները եւ արդյունաբերական սպառողները կհարկվեն, ինչը կգործի մինչեւ 2024 թվականի սեպտեմբերի վերջ։ Գազ ներկրողները ստիպված կլինեն իրենց վրա վերցնել աճող ծախսերը։

Գերմանիայի էկոնոմիկայի նախարար Ռոբերտ Հաբեքը հայտարարել է, որ հարկը կկազմի 1,5 եվրոցենտից մինչեւ 5 եվրոցենտ մեկ կվ/ժ դիմաց, իսկ հասույթը հասանելի կլինի բոլոր ընկերություններին, որոնք պետք է փոխարինեն ռուսական գազը: Սա նշանակում է, որ չորս հոգանոց ընտանիքը կարող է ենթարկվել լրացուցիչ ծախսերի՝ մինչեւ 1000 եվրոյի չափով:

 

Հարկի մասին լրացուցիչ մանրամասներ կհայտարարվեն օգոստոսին, ասվում է փաստաթղթում։  

Քաղաքականություն

Պատահարներ