Թուրքական կողմը` «Bayraktar»-ի արտադրության հարցում ՌԴ-ի հետ համագործակցության մասին

Թուրքիան դեռ չի դիտարկում Ռուսաստանի հետ համագործակցությունը «Bayraktar»-ի արտադրության հարցում: Այս հայտարարությունն արել է Թուրքիայի պաշտպանական արդյունաբերության վարչության ղեկավար Իսմայիլ Դեմիրը թուրքական Hurriyet-ին տված հարցազրույցում:

 

«Մեր գերատեսչությունը դեռ չի դիտարկում Ռուսաստանի հետ անօդաչու սարքերի համատեղ արտադրության հնարավոր համագործակցության հարցը։ Ես ոչինչ չեմ կարող ասել։ Մեր օրակարգում որևէ բան չկա, որից կսկսվի աշխատանքը։ Այդ գործընթացը ձեւավորվում է Թուրքիայի Հանրապետության քաղաքականության շրջանակներում։ Մենք կաշխատենք հարցի տեխնիկական ասպեկտի վրա»,-ասել է նա:

 

Հիշեցնենք, որ թուրքական լրատվամիջոցները տարածել էին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հայտարարությունը, ըստ որի՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ասել էր, որ Ռուսաստանը կցանկանար համագործակցել «Bayraktar» անօդաչու թռչող սարքի արտադրության հարցում։

 

 

Քաղաքականություն

Պատահարներ