Ալբանացիները «դժոխք» են պատրաստում Կոսովոյում սերբերի համար. Սերբիայի ԱԳ նախարար

Կոսովոյի ինքնահռչակ հանրապետության իշխանությունները նախատեսում են Սերբիայի ղեկավարության կողմից տրված փաստաթղթերը եւ ավտոմոբիլային համարները չեղյալ հայտարարելու նոր քայլերով «դժոխք» սարքել Կոսովոյի սերբերի համար, ինչի մասին ասել է նախագահ Ալեքսանդր Վուչիչը: Տեղեկացնում է Սերբիայի ԱԳ նախարար Նիկոլա Սելակովիչը:

Կոսովոյի ինքնահռչակ հանրապետության կառավարությունը նախօրեին հայտարարել էր, որ իր վերահսկողության տակ գտնվող տարածքում օգոստոսի 1-ից դադարում են գործել Սերբիայի իշխանությունների կողմից տրված փաստաթղթերը, դրանց տերերին տրվելու է մուտքի ժամանակավոր տեղեկանք: Ինչպես նշված է հաղորդագրության մեջ, Պրիշտինան դրանով իսկ չեղյալ է հայտարարում սերբական փաստաթղթերը ՝ որպես Սերբիայի նկատմամբ հավասարաչափության միջոց: Երկուշաբթի օրվանից կսկսվի նաեւ սերբական համարներով ավտոմեքենաների պարտադիր վերագրանցումը: 

«Դիտարկելով ընթացիկ քաղաքական իրավիճակը երկրում եւ տարածաշրջանում, մենք լուրջ մտահոգություն ենք արձանագրել այն փաստի կապակցությամբ, որ ալբանական կողմը Կոսովոյում եւ Մետոխիայում պատրաստում է բառացիորեն "դժոխք" կազմակերպել առաջիկա օրերին: Նախագահ Վուչիչն այսօր հանդիպելու է եւ խոսելու է Կոսովոյում եւ Մետոխիայում սերբերի, մեր ժողովրդի ներկայացուցիչների հետ, նրանք այս պահին հայտնվել են բացառապես բարդ իրավիճակում», - հայտարարել Է Սերբիայի ԱԳ նախարար Նիկոլա Սելակովիչը:

 

Քաղաքականություն