ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակի ինքնաթիռը օդ է բարձրացել. ուղղությունն ու նպատակը հայտնի է

Ամերիկայի Միացյալ Նահանգների Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի ինքնաթիռն օդ է բարձրացել Էնդրյուս ռազմաօդային բազայից: Ըստ նախնական տվյալների, բանախոսը նախատեսում է այցելել նաև Թայվան։ Նրան պաշտպանելու համար ԱՄՆ ռազմածովային ուժերը գործի են դրել «Ռոնալդ Ռեյգան» ավիակիրը։

 

 

Ինքնաթիռն ուղղություն է վերցրել դեպի Խաղաղ օվկիանոս, հատված՝ որտեղ գտնվում են Ճապոնիան, Կորեան և Սինգապուրը: Այստեղ ևս Փելոսին մի շարք հանդիպումներ կունենա: Այլ մանրամասներ չեն հաղորդվում: 

 

Հիշեցնենք, որ Փելոսիի ծրագրված այցը Թայվան առաջացրել է Չինաստանի ծայրահեղ բացասական արձագանքը, որը սպառնում է ԱՄՆ-ին անկանխատեսելի հետեւանքներով։ Այսօր ավելի վաղ հայտնել էինք, որ Չինաստանը զորավարժությունների համար զինտեխնիկա է տեղափոխում Թայվանին ամենամոտ գտնվող՝ Ֆուցզյան նահանգ։

Քաղաքականություն

Պատահարներ