Ինչ է հրամայել Ադրբեջանի ՊՆ Զաքիր Հասանովը բարձրաստիճան զինծառայողների հետ հանդիպմանը

Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի նախագահությամբ տեղի է ունեցել ծառայողական խորհրդակցություն:

 

Հասանովը բարձրաստիճան զինծառայողների հետ քննարկել է «իրավիճակը Ղարաբաղի տնտեսական գոտում, որտեղ ժամանակավոր տեղակայված են ռուսաստանցի խաղաղապահները, և հրամայել է պատրաստ լինել ցանկացած պահին անմիջապես վճռական միջոցներով կանխել թշնամու կողմից սադրանքների փորձերը»:

 

Զաքիր Հասանովը հրամանատարներին նաեւ հանձնարարել է «նոր ուսումնական շրջանում ուշադրություն դարձնել զինծառայողների պրոֆեսիոնալիզմին և զորքերի մարտական պատրաստվածությանը, ավելացնել դաշտային վարժանքների ինտենսիվությունը և բարձր պահել ստորաբաժանումների մարտական մակարդակը»։

Քաղաքականություն