ՏԵՍԱՆՅՈՒԹ. Չինաստանի ազատագրական բանակը՝ մարտական հրաձգությամբ, վարժանքներ է անցկացնում Թայվանի հետ սահմանին. ԶԼՄ

Չինաստանի ժողովրդական հանրապետության ազատագրական բանակը՝ մարտական հրաձգությամբ, վարժանքներ է անցկացնում Թայվանի արեւելյան Ֆուցզյան նահանգի ջրային տարածքում: 

 

ԱՄՆ-ի և Չինաստանի միջև ներկայիս սրման պատճառը Կոնգրեսի խոսնակ Նենսի Փելոսիի հնարավոր այցն է Թայվան։

Հինգշաբթի օրը Չինաստանի առաջնորդ Սի Ցզինպինը ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հետ հեռախոսազրույցում ասել էր. «Նա, ով խաղում է կրակի հետ, ի վերջո կմեռնի դրանից: Հուսով եմ, որ ամերիկյան կողմը դա ճիշտ է հասկանում»,- ասել է Սի Ցզինպինը։

 

Իսրայելական լրատվամիջոցները հայտնում են, որ Թայվանը հակաօդային պաշտպանության համակարգեր է տեղակայել Տաոյուան ​​միջազգային օդանավակայանում։ 

Քաղաքականություն

Պատահարներ