Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. եղանակը Հայաստանում

Հանրապետության հովտային և նախալեռնային գոտիներում բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակը կպահպանվի: 

Հանրապետության տարածքում օգոստոսի 1-5-ը կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: 

Քամին՝ հարավարևմտյան՝ 2-5 մ/վ: Արմավիրում, Արագածոտնի և Կոտայքի նախալեռներում երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում 15-20 մ/վ։ 

Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի: 

Երևան քաղաքում օգոստոսի 1-5-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ: 

 

 

 

Քաղաքականություն

Պատահարներ