ՏԵՍԱՆՅՈՒԹ. Կրակոցներ` Սերբիայի և Կոսովոյի սահմանին. ինչ է հայտնի

Սերբիայի և Կոսովոյի սահմանին իրավիճակը սրվել է, գրում են ռուսական ԶԼՄ-ները։

 

Հնչում են կրակոցներ, միացվել է ազդանշան։

 

Չհաստատված տեղեկություններով` սերբական կողմից վիրավորներ կան, գրում է Readovka-ն։

 

News.ru-ի փոխանցմամբ` Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը հայտնել է, որ Կոսովոյի ոստիկանությունը ծրագրում է կեսգիշերին օպերացիա իրականացնել ինքնահռչակ հանրապետության հյուսիսային հատվածում բնակվող սերբերի դեմ։

 

 «Կարծում եմ, որ մենք երբեք չենք եղել ավելի դժվար ու ծանր վիճակում, քան այսօր։  Ինչու ես սա ասացի. Պրիշտինայի ռեժիմը փորձում է օգտագործել աշխարհում տիրող տրամադրությունները՝ ներկայանալով որպես զոհ»,- ասել է Վուչիչը։

 

Սերբիայի ղեկավարը նաև ասել է, որ Բելգրադը կփորձի ամեն գնով պահպանել խաղաղությունը։ 

 

Բայց եթե Կոսովոյի իշխանությունները սկսեն ծաղրել Սերբիայի քաղաքացիներին, նրանք անմիջապես պատասխան կստանան, ասել է Վուչիչը։

Քաղաքականություն

Պատահարներ