Պուտինը՝ միջուկային պատերազմ սանձազերծելու մասին

Միջուկային պատերազմում հաղթողներ չեն լինում, և այն երբեք չպետք է սանձազերծվի: Նման հայտարարություն է արել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, գրում է РИА Новости-ն։

Պուտինը այս հայտարարությունն արել է Միջուկային զենքի չտարածման պայմանագրի համաժողովին հղած ուղերձում։
 

«Որպես Պայմանագրի անդամ պետություն ՌԴ-ն հետևում է դրա տառին և ոգուն։ Ամբողջությամբ իրականացվել են մեր պարտավորությունները ԱՄՆ-ի հետ երկկողմանի պայմանավորվածությունների հարցում։ Միջուկային պատերազմում չեն կարող լինել հաղթողներ, այն չպետք է երբևէ սանձազերծվի, և կողմ ենք հանդես գալիս միջազգային հանրության բոլոր անդամների անվտանգության հարցում»,- ասել է նա։

Քաղաքականություն

Պատահարներ