Ինչ հարցեր կքննարկեն Պուտինն ու Էրդողանը Սոչիում. Պեսկովը մանրամասնում է

 Ռուսաստանի և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Ռեջեփ Թայիփ Էրդողանը օգոստոսի 5-ին հանդիպում կանցկացնեն Սոչիում, որի ընթացքում կքննարկեն Սիրիայի, Ուկրաինայի իրավիճակը, ինչպես նաև հացահատիկի արտահանման հետ կապված հարցեր. հայտնել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ 

«Ուրբաթ Էրդողանի աշխատանքային այցն է լինելու, Սոչիում երկու նախագահների բանակցությունները կկայանան։ Թուրքիայի նախագահի հետ բանակցությունները երկկողմ փոխգործակցության հարցերով կլինեն։ Խոսքը տնտեսության, տարածաշրջանային խնդիրների քննարկման, ինչպես նաև Սիրիայի և Ուկրաինայի հարցերի մասին է։ Լավ հնարավորություն է նաև ուկրաինական նավահանգիստներից հացահատիկի արտահանման մեխանիզմի արդյունավետության թեմային անդրադառնալու, ինչպես նաև համաշխարհային հարցերի առնչությամբ կարծիքներ փոխանակելու համար»,-ասել է Պեսկովը:

Քաղաքականություն

Պատահարներ