Ինչու են Րաֆֆի Հովհաննիսյանին արգելել Արցախ գնալ․ պաշտոնական Արցախի արձագանքը․ «Իրավունք»

«Իրավունք» թերթը գրում է․ «ՀՀ առաջին արտգործնախարար, «Ժառանգություն» կուսակցության հիմնադիր Րաֆֆի Հովհաննիսյանի մուտքն Արցախ արգելվել է: Նա Ստեփանակերտում պատրաստվում էր մասնակցել թոռան մկրտությանը: Անցակետում գտնվող զինվորները մերժման որեւէ հոդաբաշխ պատճառ կամ հիմնավորում չեն բերել, բայց հաստատել են, որ արգելանքը կարող է լինել պաշտոնական Երեւանի «ամենավերեւից»: Վերոնշյալի վերաբերյալ «Իրավունքը» փորձեց պարզաբանում ստանալ Արցախի նախագահի մամուլի քարտուղար Լուսինե Ավանեսյանից։

 

 

«Տվյալ խնդրի վերաբերյալ որեւէ մեկնաբանություն չունեմ: Ցավում եմ»,- հակիրճ պատասխանեց նախագահի մամուլի քարտուղարը»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում

Քաղաքականություն

Պատահարներ