Իրավիճակը գերլարված է. Չինաստանը հայտարարել է այսօր երեկոյան ռազմական գործողություններ սկսելու մասին

 Նենսի Փելոսիի այցը Թայվան Չինաստանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության լուրջ խախտում է։ Այս մասին հայտարարել է Չինաստանի ԱԳՆ-ն, գրում է IZ.ru-ն:

Գերատեսչությունում ընդգծել են, որ ԱՄՆ-ն կրակի հետ է խաղում` փորձելով  Թայվանի օգնությամբ զսպել Չինաստանը: 
«Ի պատասխան Նենսի Փելոսիի՝ Թայվան կատարած այցին, մենք կձեռնարկենք բոլոր անհրաժեշտ միջոցները՝ պաշտպանելու պետական   ինքնիշխանությունը և տարածքային ամբողջականությունը, հետևանքների պատասխանատվությունը կրելու են Միացյալ Նահանգները և Թայբեյը»,- գրել է գերատեսչությունը: 

 

Սպիտակ տանը հայտարարել են, որ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Փելոսիի այցը Թայվան Չինաստանի ինքնիշխանության խախտում չէ ։ 


Չինաստանի զինված ուժերը հայտարարում են ռազմական միջոցառումներ սկսելու մասին: Այս մասին հայտնում է IZ.ru-ն:

 

Չինաստանի Արևելյան մարտական ​​հրամանատարական գոտին հայտարարել է, որ այսօր երեկոյան մի շարք ռազմական գործողություններ կսկսի Թայվանի մոտ:Չինաստանը զուգահեռաբար հայտարեց Թայվանի շրջակայքի վեց ծովային տարածքներում զորավարժությունների մասին`  օգոստոսի 4-ից 7-ը:

Քաղաքականություն

Պատահարներ