Փաշինյանն ու Պուտինը հեռախոսազրույց են ունեցել․ մանրամասներ

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։ Կրեմլի մամուլի ծառայությունից հայտնում են, որ կողմերը քննարկել են Լեռնային Ղարաբաղի շուրջ պայմանավորվածությունների կատարման ընթացքը։
«Քննարկվել են 2020 թվականի նոյեմբերի 9-ին, հունվարի 11-ին և 2021 թվականի նոյեմբերի 26-ին Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների միջև Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ եռակողմ պայմանավորվածությունների կատարման որոշակի գործնական ասպեկտներ»,- նշված է հաղորդագրության մեջ։

 

Քաղաքականություն

Պատահարներ