Ադրբեջանի ԱԳՆ-ն` Բերձորում ընթացող մարտերի մասին

 Ադրբեջանի ԱԳՆ-ն քիչ առաջ մեկնաբանել է Բերձորի (Լաչինի) մերձակայքում այսօր առավոտյան տեղի ունեցած միջադեպը, որի հետևանքով, ըստ պաշտոնական Բաքվի, ադրբեջանցի զինծառայող էր զոհվել։

 

Ագրեսոր պետության արտաքին գերատեսչությունը, շարունակելով իր հակահայ քարոզչույունը, հայկական կողմին է մեղադրում:

 

«Ադրբեջանի տարածքում տեղի ունեցած միջադեպի ողջ պատասխանատվությունը կրում է Հայաստանի ռազմաքաղաքական ղեկավարությունը, որը մինչ օրս դուրս չի բերել իր անօրինական զինված կազմավորումները հարևան պետության տարածքից», - նշում է Ադրբեջանի ԱԳՆ-ն՝ հավելելով. «Հետագայում ևս բոլոր անհրաժեշտ միջոցները կձեռնարկվեն Ադրբեջանի սահմանների անվտանգությունն ու ամբողջականությունն ապահովելու համար»:

Հայկական կողմը հաղորդմանը դեռ չի արձագանքել։

Քաղաքականություն

Պատահարներ