«Բառացիորեն կուլ են տվել իրենց լեզուն». Զախարովա

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան այսօր իր թելեգրամյան իր ալիքում գրել է, որ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի նախագահ Նենսի Փելոսիի այցով ԱՄՆ-ը ցույց տվեց այլ պետությունների իրավունքների  անտեսում, իսկ Չինաստանում ամերիկացի դիվանագետներն այժմ «բառացիորեն կուլ են տվել իրենց լեզուն»՝ վախենալով հասարակության զայրույթից։ 

 

Նման կերպ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը մեկնաբանել է Փելոսիի՝ Թայվան մեկնելու հետ կապված չինական իշխանությունների կողմից երկրում ԱՄՆ դեսպան Նիկոլաս Բերնսին կանչելը:
 

«Նա հասկանում է, որ ԱՄՆ-ն իր սադրանքով հերթական անգամ անտեսում է այլ պետությունների իրավունքները: Եվ հիմա, անշուշտ, ամերիկացիների հերթը չէ խոսելու միջազգային իրավունքի հարգման մասին, եթե Վաշինգտոնը խախտել է իր պարտավորությունները Պեկինի նկատմամբ»,- ասել է Զախարովան։

Քաղաքականություն

Պատահարներ