«Հակված եմ ենթադրելու, որ Ադրբեջանը նոր սկսում է խոսել իր` 2 օր առաջվա զոհերի մասին». Մետաքսե Հակոբյան

Համացանցում տեղեկություներ են տարածվում այն մասին, որ այսօր առավոտյան Արցախի սահմանին կրկին կրակոցներ են եղել: Ադրբեջանի արտգործնախարարությունն էլ հայտարարություն է տարածել` Հայաստանին մեղադրելով Լեռնային Ղարաբաղի շուրջ եռակողմ համաձայնագիրը խախտելու մեջ:

 

Auroranews-ը կապ հաստատեց Արցախի ԱԺ «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանի հետ` պարզելու որքանով են տարածվող լուրերը համապատասխանում իրականությանը:

 

«Ես չեմ կարծում, որ դա համապատասխանում է իրականությանը: Ամեն դեպքում դեռ պաշտոնական որևէ բան չկա: Հակված եմ ենթադրելու, որ Ադրբեջանը նոր սկսում է խոսել իր` 2 օր առաջվա զոհերի մասին` ցույց տալով, որ դա այսօր է կատարվել: Լարվածությունը չի թուլացել, դա կա, սակայն Ադրբեջանի տարածած հայտաաությունները չեն համապատասխանում իրականությանը»,- մեզ հետ զրույցում նշեց Հակոբյանը:

 

Հիշեցնենք, որ Օգոստոսի 1-ին, ժամը 09:00-ից սկսած, Արցախի Հանրապետության հյուսիսային եւ հյուսիս-արեւմտյան սահմանագոտու մի շարք հատվածներում ադրբեջանական ստորաբաժանումները դիմել են սադրանքի՝ կատարելով շփման գիծը հատելու փորձեր, որոնք կասեցվել են ՊԲ ստորաբաժանումների ուժերով։

 

 

Քաղաքականություն

Պատահարներ