Ինչո՞ւ է խելագար Նենսի Փելոսին Թայվանում. Թրամփ

Միացյալ Նահանգների նախկին նախագահ Դոնալդ Թրամփը քննադատել է Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիին՝ Վաշինգտոնի և Պեկինի միջև լարվածության ֆոնին Թայվան այցելելու որոշման համար։ 



Ինչպես հայտնում է skynews.com-ը, Փելոսին երեքշաբթի երեկոյան վայրէջք են կատարել Թայպեյում՝ դառնալով ԱՄՆ ամենաբարձրաստիճան ընտրված պաշտոնյան, որը մեկնել է Թայվան 1997 թվականից ի վեր:

«Ինչո՞ւ է խելագար Նենսի Փելոսին Թայվանում: Միշտ խնդիրներ է առաջացնում: Որևէ բան, որ նա անում է, լավ չի ստացվում», - գրել է Թրամփը իր Truth Social հարթակում:

Նախկին նախագահը նախազգուշացրել էր Փելոսիին Թայվան հնարավոր այցի առնչությամբ՝ ասելով, որ նա չպետք է խառնվի Չինաստանի և Թայվանի իրավիճակին, քանի որ միայն կվատթարացնի իրավիճակը:

«Չինաստանի խառնաշփոթը վերջին բանն է, որում նա պետք է ներգրավվի. նա միայն կվատթարացնի իրավիճակը: Այն ամենին, ինչ նա դիպչում է, վերածվում է քաոսի, խափանումների և խաբեության»,- գրել է նախկին նախագահը:

Հիշեցնենք, որ երեքշաբթի երեկոյան ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի նախագահ Նենսի Փելոսիի օդանավը վայրէջք է կատարել Թայպեի օդանավակայանում։ Չինաստանը հայտարարել է, որ Փելոսիի այցը Թայվան Չինաստանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության լուրջ խախտում է։

 

Քաղաքականություն

Պատահարներ