Միրզոյանը Կասպրչիկին է ներկայացրել ադրբեջանական ագրեսիան

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն օգոստոսի 3-ին ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկին: 

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնում են ԱԳՆ-ից, Արարատ Միրզոյանն Անջեյ Կասպրչիկին է ներկայացրել վերջին օրերի ընթացքում տարածաշրջանում ստեղծված անվտանգային իրավիճակը։  

Նախարար Միրզոյանը դատապարտել է եռակողմ հայտարարությունների կամայական մեկնաբանության և իրավիճակի ապակայունացման ադրբեջանական փորձերը՝ ընդգծելով միջազգային հանրության՝ մասնավորապես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ պետությունների կողմից իրավիճակի հասցեական գնահատականների կարևորությունը։ 

Վերահաստատվել է հայկական կողմի կառուցողական դիրքորոշումն՝ ուղղված Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը, Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ հանգուցալուծմանը։ 

Քաղաքականություն

Պատահարներ