Նենսի Փելոսին ասել է` ինչու է պատվիրակությունը ժամանել Թայվան

ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի նախագահ Նենսի Փելոսին ասել է, որ ԱՄՆ Կոնգրեսի պատվիրակությունը ժամանել է Թայվան՝ ազդարարելու, որ Վաշինգտոնը չի հրաժարվի կղզուն աջակցելու իր հանձնառությունից: Վերջինս այս մասին հայտարարել է Թայվանի աշխատակազմի ղեկավար Ցայ Ինգ Վենի հետ հանդիպման ժամանակ։

 

«Այսօր մեր պատվիրակությունը, որով ես շատ հպարտ եմ, եկավ Թայվան՝ հասկացնելու, որ մենք չենք հրաժարվի Թայվանի հանդեպ մեր պարտավորություններից և հպարտ ենք մեր բարեկամությամբ, որը ժամանակի փորձությունն է անցել», – ասել է Փելոսին։

 

Քաղաքականություն

Պատահարներ