Օրվա լրահոս

 Ադրբեջանը կարող է մի քանի կետերով հատել ՀՀ սահմանը և երթևեկություն իրականացնել դեպի Նախիջևան։ Այս մասին այսօր ՀՀ կառավարության նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ 


«Մենք այսօր էլ ասում են` ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով եկեք հատեք ՀՀ սահմանը, գնացեք Նախիջևան, հենց այսօր։ Հենց այսօր պատրաստ ենք ապահովել»,– ասաց նա։ 


Փաշինյանը հիշեցրեց, որ 2021թ–ից Հայաստանում գործում են մաքսային անցակետեր, որոնք սահմանված ընթացակարգով հատելու պարագայում Ադրբեջանը կարող է ՀՀ տարածքով հասնել Նախիջևան։ 


Նա նաև շեշտեց, որ այդ մասին պաշտոնապես ասվել է նաև Ադրբեջանին։ 
Փաշինյանը նշեց, որ եռակողմ հայտարարության մեջ բառացի ասված է, թե Հայաստանը պարտավոր է ապահովել Ադրբեջանի արևմտյան շրջանների կապը Նախիջևանի հետ։ 


«Ադրբեջանի ամենաարևմտյան շրջանը Ղազախի շրջանն է։ Մենք պատրաստ ենք, թող գան, հատեն, գնան Նախիջևան, և մենք երաշխավորում ենք այդ հատվածի անվտանգությունը»,– ասաց Փաշինյանը` պարզաբանելով, որ Հայաստանը պատրաստ է ճանապարհ տրամադրել ինչպես Ղազախ–Բերդ, այնպես էլ Վարդենիսի, Սիսիանի, Գորիսի, Երասխի հատվածներում։ 
Վարչապետը շեշտեց, որ բոլոր այդ հատվածներում վաղուց մաքսակետեր են տեղադրված, բայց Ադրբեջանը երբևէ չի էլ փորձել դրանցից օգտվել։

Վերջին նորություններ