Օրվա լրահոս

Ռուս խաղաղապահները՝ քաղաքացիական հագուստով, կոպիտ վարքով ու բառերով, դիմակավորված, ավտոմատները մեզ վրա պահած, թույլ չտվեցին մտնել Արցախ: Այս մասին հայտնել է 1in. am-ի լրագրող Ժիրայր Ոսկանյանը:
 

«Ռուս խաղաղապահները՝ քաղաքացիական հագուստով, կոպիտ վարքով ու բառերով, դիմակավորված, ավտոմատները մեզ վրա պահած, թույլ չտվեցին մտնել Արցախ, ստիպեցին նստել БТР ու տարան ռուս այլ դիմակավորված խաղաղապահների մոտ՝ պնդելով՝ «խնդիրներ, եթե ուզում եք, մենք հեշտությամբ կստեղծենք. այստեղ հարցերը լուծում ենք մենք, որոշում ենք մենք»:

 

 Ասում էին. «Եթե ՀՀ-ում կա ղեկավարություն, ուրեմն պետք է իմանայիք, որ Արցախ չեք կարող մտնել: Եթե ուզում եք Արցախ գնալ, բերեք ռուսական ղեկավարության թույլտվությունը»»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է լրագրողը՝ հրապարակելով տեսանյութ:

Վերջին նորություններ