Ադրբեջանը պետք է պատասխանատվության ենթարկվի. Շակովսկի
Ադրբեջանը պետք է պատասխանատվության ենթարկվի Հայաստանի հետ հրադադարի համաձայնագրի հերթական խախտման համար: Այս մասին հայտարարել է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի անդամ Յան Շակովսկին:
«Ես կոչ եմ անում Պետդեպարտամենտին օգտագործել իր դիվանագիտական բոլոր գործիքները՝ Ալիևի ռեժիմին պատասխանատվության ենթարկելու Արցախի վրա իր հարձակումների համար և կանխելու ապագա վայրագությունները»,- գրել է նա: