«Դա կարող է վտանգել տարածքային և քաղաքական ամբողջականությունը». Պեսկով

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի այսօրվա հանդիպմանը կքննարկվեն Սիրիայում ռազմական գործողություններ իրականացնելու Անկարայի մտադրությունները: Կրեմլը կիսում է թուրք գործընկերների մտահոգությունները, սակայն կարևոր է կանխել իրավիճակի ապակայունացումը: Այս մասին ասել է ՌԴ. նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը:


«Այսօր քննարկվելու է Սիրիայի հարցը, Թուրքիան, ենթադրենք, ունի իրավաչափ մտահոգություններ՝ ելնելով անվտանգության նկատառումներից, ինչը մենք, իհարկե, հաշվի ենք առնում, բայց շատ կարևոր է թույլ չտալ այնպիսի գործողություններ, որոնք կարող են հանգեցնել Սիրիայում իրավիճակի ապակայունացմանը։ Դա կարող է վտանգել տարածքային և քաղաքական ամբողջականությունը»,- ասել է Պեսկովը՝ պատասխանելով լրագրողների հարցերին:

Քաղաքականություն

Պատահարներ